Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:05 15-01-2024

Հայտնի չէ, թե Կառավարությունն ինչ չափանիշներով է որոշելու արժանավորներին

«ՀՀ պետական պարգևների և կոչումների մասին օրենքում» փոփոխությունների փաթեթի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց՝ նախատեսվում է խրախուսելու արժանիքային այլ հենք, այլ գործիքակազմ, ի՞նչ գործիքակազմի մասին է խոսքը: Նա նաև ասաց՝ լավ կլիներ ներկայացնեիք վիճակագրություն, թե այս պահին ՀՀ-ում վաստակավորի, ժողովրդականի կոչմանն արժանացած քանի՞ անձ ունենք ու պետությունը նրանց նկատմամբ ի՞նչ պարտականություններ ունի:

Փոխնախարարը պատասխանեց. «Պարտադիր չէ ժողովրդականի կամ վաստակավորի կոչում շնորհել այն անձին, ում մասին ժողովրդի մի ստվար հատված տեղեկություններ չունի: Գուցե ցավալի է, բայց փաստն այդպես է: Ինչ վերաբերում է վիճակագրությանը, այս տարիների ընթացքում շնորհվել է 1181 պատվավոր կոչում: Այն անձինք, ում տրամադրվել են այդ պատվավոր կոչումներն ու պարգևները, իհարկե, պահպանելու են իրենց իրավունքներն ու արտոնությունները և համապատասխան գումարային չափը, որն իրենց շնորհվում է ամենամսյա կտրվածքով՝ այդ պատվավոր կոչումները ստանալու համար»:

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
09:00 Ինչո՞ւ է կառավարությունը վճարում Լևոն Քոչարյանի տան անվտանգության համար
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
12:25 Ավազի տակից բալիկին հանեցի. գնացել էին հաց ուտելու. ջրասուզակը հուզվեց՝ քույրերին որոնելու ու գտնելու մասին պատմելիս
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
09:32 Բենզինի պակասը չի ազդի պատերազմի վրա, շարունակում ենք պայքարը. Պուտին
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց