copy image url
Միտք 4 տարի առաջ - 22:00 25-11-2021

ՔՊ-ն դպրոցներում գործելու է Սովետի չափանիշներով. երկտնօրեն դպրոցների ոդիսականը

Ինչպես եւ սպասվում էր, Կառավարությունը նոյեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց եւս մեկ խայտառակ նախագծի: Խոսքը «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն է, որով իբր առաջարկվում են նոր, արմատական բարեփոխումներ: Իրականում սա ավելի վատ գործողություն է, քան, ասենք, Ալեն Սիմոնյանի համար պետական միջոցներից 90 միլիոնով նոր «BMW 750 xDrive LCi» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերումը, որը կառավարությունը համարել է հրատապ, գնումն էլ կատարվելու է մեկ անձից։

Ավանդաբար պահպանողական համարվող կրթության համակարգի հետ այս իշխանությունների ձեռամբ կատարվող ցանկացած դիլետանտական փորձարարություն օր օրի ավելի է փլուզում համակարգը: Բացի այլ փոփոխություններից, այս իշխանությունները որոշել են, որ դպրոցները պետք է երկու ղեկավար ունենան: Դա պատճառաբանվում է նրանով, որ իբր դպրոցի տնօրենի վրա թողնվում է կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը փոխանցվում է վարչական մասի ղեկավարին:

Ըստ այդմ` դպրոցը կունենա երկու ղեկավար` բովանդակային և վարչատնտեսական: Ինչ իմաստ ունե՞ր դպրոցը «երկու տիրոջ ծառա» դարձնել, երբ բազմաթիվ այլ խնդիրներ են ծառացած կրթօջախների առաջ՝ գյուղական դպրոցները սանհանգույց, խմելու ջուր, իսկ որոշներն անգամ նորմալ շենքեր չունեն, սոցիալական ծանր վիճակի պատճառով նաեւ պարտադիր ուսուցումից դուրս մնացած փոքրիկներ կան: Բայց այս իշխանությունների համար դա էական չէ, կարեւորը «թիթեռ նկարելն» է:

Ու քանի որ ավերաբեր իշխանությունները համապատասխան օրենքով արդեն զավթել են բուհերը, հիմա էլ եկել է դպրոցներից վրեժ լուծելու ժամանակը. տնօրենի թափուր պաշտոնի համալրումը կատարվելու է նշանակման միջոցով, եւ դա անելու է ԿԳՄՍ նախարարությունը: Բնականաբար, նշանակելու է իր «մարդուն»:

Պաշտոնական հիմնավորումը, թե իբր դպրոցում երկտնօրինությամբ փորձում են թեթեւացնել միանձնյա կառավարող տնօրենի բեռը, լուրջ փաստարկ չէ. պարզից էլ պարզ է, որ այդպիսով ընդամենը փորձում են «կոտրել» իշխանությունների «թրի տակով» չանցնող մանկավարժներին ու այլ հայացքներ ունեցող տնօրեններին, ուսուցիչներին դարձնել տիրամեծար ու տիրահաճո:

Նիկոլի թվերը հիշեցնում են ԽՍՀՄ տարիները, երբ երկրորդ քարտուղարների պաշտոնում պարտադիր ազգությամբ ռուսների էին նշանակվում՝ ամեն ինչ վերահսկելու ու տեղեկությունները Մոսկվա հասցնելու համար, հիմա էլ ՔՊ-ական իշխանությունների յուրայիններն են նույն սկզբունքով գործելու: Այս փոփոխությունը աղետալի է լինելու հանրակրթության ոլորտի համար, այն սասանելու է առանց այն էլ իշխանությունների մեղքով հաճախ անառողջ գործընթացների մեջ հայտնված դպրոցները եւ խաթարելու է իրական կրթական գործընթացը, իսկ անվստահության մթնոլորտը էլ ավելի անմխիթար է դարձնելու պատկերը:

Արեգ Արեւյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը