copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:09 14-01-2024

Հայտնաբերվել է անհետ կորած զինծառայողի դին

Oragir.News-ի տեղեկություններով` անհետ կորած զինծառայողի ծնողներին առավոտյան տեղեկացրել են, որ գտել են զինվորի դին` ձյան տակից:

Ավելի ուշ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով՝ հունվարի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ:

Փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։

Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառաող Բենիամին Մանուչարյանի դին (ծնված 2003 թ․)։