copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:43 21-10-2021

Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող, որում գրված է. «Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են». shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժնից, որ Աշտարակի ձորում՝ Աշտարակի կամրջի տակ, դի կա։

Փրկարարները և ոստիկանները կամրջի տակից մոտ 1 կմ ոտքով մեծ դժվարությամբ պատգարակով դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 17-ամյա Գրետա Ա-ն էր, ում որպես անհետ կորած 2 օր էր՝ հարազատներն ու ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները որոնում էին։ Նրա մոտ հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել. «Իմ քայլի մեջ ոչ ոքի չմեղադրեք, ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում