Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:48 12-01-2024

Եղվարդում ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել դաշտում. կա վիրավոր. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 44-ամյա Ա.Գ.-ն իր վարած Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդ քաղաքի սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բժիշկները, վիրավորին մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել