Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:16 11-01-2024

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նոր դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է.

«Վստահ եմ, որ Ձեր անձնական գործունեությամբ ու ջանքերով ավելի կխորանա Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամությունը:

Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները, հաստատումից ի վեր, առանձնահատուկ են դարձել, դրանք եղել են անկեղծ, իսկապես բարեկամական և բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական ու մշակութային, արդյունավետ փոխգործակցություն ենք ունեցել:

Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևոր են եղել այն բոլոր ծրագրերը, որոնք Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում իրականացվել են, և ես վստահ եմ, որ դրանք նաև իրենց շարունակությունը կունենան:

Մենք նաև արժևորում ենք այն դերը, որն ունի Ճապոնիան և՛ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, որը միտված է խաղաղությանը և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը»:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար՝ ասել է.

«Մինչև Հայաստան ժամանելը և արդեն այստեղ նկատել եմ, թե որքան շատ են մարդիկ, որոնք ցանկանում են մեր երկրների հարաբերություններն ավելի զարգանան: Բոլորն ասում են, որ մենք ունենք ընդհանրություններ և շատ ընդհանուր արժեքներ: Ես իմ ջանքերը չեմ խնայի մեր երկրների միջև բարեկամության ու համագործակցության ամրապնդման համար»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ճապոնիայի միջև բազմաշերտ համագործակցության զարգացման հեռանկարների և ուղղությունների վերաբերյալ հարցեր: Շեշտվել է մասնավորապես բարձր տեխնոլոգիաների և ՏՏ ոլորտներում համագործակցային մեծ ներուժի առկայությունն ու վերջինիս ամբողջական իրականացմանն ուղղված քայլերի ակտիվացման կարևորությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանման հնարավորություններին, այս համատեքստում ընդգծվել է քաղաքական բարձր մակարդակի փոխայցելությունների, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շարունակական խթանման անհրաժեշտությունը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում նշել է, որ տարբեր մակարդակի քաղաքական փոխայցելությունները, ինչպես նաև ակտիվ դիվանագիտական, մշակութային շփումներն ու ոլորտային համագործակցությունը նպաստում են երկու ժողովուրդների միմյանց ճանաչելուն և ամրապնդում են երկրների միջև առկա փոխգործակցությունը:

Դեսպան Յուտական անդրադառնալով հայ-ճապոնական կապերի շարունակական սերտացմանը նշել է, որ վերջին տարիներին Ճապոնիայում ավելի շատ են հետաքրքրվում Հայաստանով, մասնավորապես՝ Ժողովրդավարության և ժողովրդավարական բարեփոխումների ուղիով ընթանալու պատճառով:

Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևորությունն ու դերակատարությունը երկրի հետագա զարգացման գործում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել