copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:00 10-01-2024

Ալիևը պնդում է՝ խաղաղության պայմանագրի համար երաշխավորներ պետք չեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար երաշխավորներ պետք չեն։ Այս մասին Ալիևն ասել է ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Այժմ ստեղծված են հիմնարար պայմանները խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանը ցանկանում է, որ այս հաշտության պայմանագիրը երաշխավորներ ունենա. մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ չէ»,- ասել է նա:

Ալիևը շեշտել է, որ սա խաղաղության պայմանագիր է լինելու, որը կստորագրեն երկու ինքնիշխան պետությունները․ «Այնտեղ մեզ երաշխավորներ պետք չեն, և եթե այն ստորագրվելու է երկկողմ ձևաչափով, պետք է ստորագրվի։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է օգնել, ապա մենք նույնպես դեմ չենք: Սակայն այս օգնությունը պետք չէ պարտադրել»։

Ադրբեջանի նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ եթե այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը չբացվի, ապա իրենք մտադիր չենք Հայաստանի հետ այլ վայրում սահման բացել։

«Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց ստուգումների, հակառակ դեպքում Հայաստանը հավերժ կմնա փակուղու մեջ։ Եթե իմ նշած երթուղին չբացվի, ապա մենք մտադիր չենք բացել Հայաստանի հետ սահմանը այլ վայրում։ Այսինքն՝ այս կերպ դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
09:30 Ռուբինյան եղբայրները սկսել են «լավ ապրել»
09:00 13.7 միլիոն դրամ․ երևանցիների հաշվին Տիգրան Ավինյանի հերթական նվերը Ֆորշին
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
15:59 Անի Երանյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է դերասանուհուն նման թանկարժեք մեքենա նվիրել