copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:32 09-01-2024

Ժաննա Անդրեասյանը չի կատարել Փաշինյանի հրահանգը. ինչ է սպասվում նրան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի մարզային վերջին այցերի ընթացքում սկանդալների ու զվարճալի միջադեպերի պակաս չի զգացվում: Փաշինյանը հունվարի 5-ին այցելել էր Արմավիրի մարզի Արագած բնակավայրի 348 աշակերտ ունեցող՝ Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց:

Շրջայցի ընթացքում Փաշինյանը բազմաթիվ դժգոհություններ է ունեցել ջրի թույլ ամրացված ծորակներից, լոգարանի անորակ ցնցուղներից և այլն:

Ամենազվարճալին այն դրվագն էր, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցի ցնցուղներից մեկը քանդեց և տվեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ձեռքը՝ հանձնարարելով. «Տիկի՛ն Անդրեասյան, սա վերցրե՛ք և տեսե՛ք, թե տեխնիկական բնութագրով ինչ գնանոց է տրված, և սա ինչ արժե մեր շուկայում: Ամենայն լրջությամբ եմ ասում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք նախարարը կատարել է Փաշինյանի այս կարեւոր հանձնարարականը, ճշտել է արդյոք ցնցուղի գինը, ի վերջո, որքան արժեր այն, և որքան էր հաշվվել ապրանքագրերում։

Նախարարության պատասխանից պարզ է դառնում, որ Ժաննա Անդրեասյանը չի ճշտել ցնցուղի գինը:

ԿԳՄՍՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթի հարցումն ուղղորդել են ՀՀ քաղաքաշինության կոմիտե։

«Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում Ձեր կողմից հիշատակվող միջադեպի մասին պատմող տեսանյութում արձանագրված է, որ խնդիրը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում: Առաջարկում ենք պարզաբանում ստանալու նպատակով դիմել նշված կառույցին:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում նորակառույց ուսումնական հաստատություններում մարզադահլիճների գույքի հետ կապված խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ, լուծումների վերաբերյալ առաջարկների մշակմամբ»,-ասված է նախարարության պատասխանում:

Ի դեպ, ուշագրավ է, որ տարածված տեսանյութում երեւում է, որ Ժաննա Անդրեասյանը ցնցուղն այդպես էլ չի վերցնում Նիկոլ Փաշինյանի ձեռքից։

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ նրա փոխարեն Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանն է ցնցուղը վերցրել: Ի դեպ, մենք շրջել ենք շինանյութի խանութներով և պարզել, որ ցնցուղի գինը 500 դրամից է սկսվում, կա նաև 1000 դրամանոց, որը Փաշինյանի ձեռքում էր:
Որպես ամփոփում՝ նկատենք, որ Ժաննա Անդրեասյանը ոչ միայն ցնցուղը չվերցրեց՝ որպես արժանապատիվ կին, այլև չի կատարել Նիկոլ Փաշինյանի բանավոր հրահանգը:

Մենք, իհարկե, կներկայացնենք նաև Քաղշինկոմիտեի պարզաբանումը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ