copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 22:19 08-01-2024

Մահացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը

78 տարեկանում կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, գերմանացի ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը։

1974 թվականի աշխարհի առաջնությունից բացի, Բեկենբաուերը նաև Եվրո-1972-ի հաղթողն էր։ Մյունխենի «Բավարիայի» կազմում գերմանացի պաշտպանը չորս անգամ հաղթել է Գերմանիայի առաջնությունը և երեք անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնների գավաթը (ներկայիս անվանումը՝ Չեմպիոնների լիգա)։

Բեկենբաուերը նաև երկու անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին։

Բեկենբաուերը ֆուտբոլային հանդիպում է անցկացրել նաև Երևանում՝ Հրազդան մարզադաշտում։

Ամենից շատ դիտված