copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:40 08-01-2024

Գագիկ Խաչատրյանը դատարան է բերվել շտապօգնության ուղեկցությամբ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, մեկնարկել է Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործով դատական նիստը։

Դատական նիստը սակայն ընդմիջվեց, քանի որ Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել էր։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը դատարան է բերվել անվասայլակով, շտապօգնության մեքենայով։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։