copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:12 08-01-2024

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին

ՀՀ Գլխավոր դատախազությունը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ պահանջելով կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։

Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են Գլխավոր դատախազությունից։

Դատախազությունը պահանջում է բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։