Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:34 05-01-2024

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի կապակցությամբ:

«Խորը ցավով տեղեկացա Ճապոնիայի Իշիկավա պրեֆեկտուրայում և հարակից շրջաններում գրանցված ավերիչ երկրաշարժի և ցունամիի մասին, որը խլեց տասնյակ մարդկանց կյանքեր և մեծ ավերածությունների պատճառ դարձավ։

Այս ծանր պահին Հայաստանը և հայ ժողովուրդը բարեկամ ճապոնացի ժողովրդի կողքին են։ Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկ-վող վճռական գործողությունների շնորհիվ արագորեն կհաղթահարվեն բնական աղետի ծանր հետևանքները։

Իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում աղետի զոհ դարձած անձանց ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով տոկունություն և շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»,- նշված է ցավակցական հեռագրում:

Հիշեցնենք, որ ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 92-ի, ավելի քան 240 մարդ անհետ կորած է համարվում։
Մոտ 33,000 մարդ շարունակում է տարհանվել Իսիկավա պրեֆեկտուրայում, որն ամենաշատն է տուժել 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի