Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:15 04-01-2024

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Թուրքիա

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի՝ մասնավորապես Գազայում Թուրքիայի դիվանագիտությանը։ Այս համատեքստում Ֆիդանը հայտնել է, որ հունվարի 6-ին Թուրքիա կժամանի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Գազայի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարի ամենամեծ քննադատությունն ուղղված է եղել ԱՄՆ-ին և արևմտյան երկրներին։

«Լուրջ հարց է ԱՄՆ-ի կամ որոշ արևմտյան երկրների՝ Իսրայելին ցուցաբերած անվերապահ աջակցությունը։ Այն ուժերի բալանսին, որտեղ ԱՄՆ-ն կռվում է Իսրայելի կողմից, տարածաշրջանի երկրները կցանկանան զարգացնել հակաուժ։ Կարծում եմ, նրանք, ովքեր չեն ցանկանում, որ Գազայի հատվածում նման կոտորած կրկնվի, այսուհետ կարող են մեծ սպառազինություն և հզորություն փնտրել»,- նշել է Ֆիդանը։

Անդրադառնալով արևմտյան երկրների Իսրայելի նկատմամբ դրսևորած վերաբերմունքին` Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ այդ վերաբերմունքը բարեկամությունից չէ, այլ՝ հուսահատությունից։

Ֆիդանը մասնավորապես նշել է, որ պատերազմը կարող է տարածվել տարածաշրջանում, իսկ դա լուջ ռիսկ է։

Խոսելով Իսրայել-Լիբանան հնարավոր պատերազմից՝ թուրք արտգործնախարարը հայտել է, որ իսրայելցիները ջանում են չպատերազմել Լիբանանի հետ։ Այդ ճանապարհը փակուղի է, եթե նման բան լինի պատերազմը իհարկե չի ավարտվի և ի հավելում նշել է, որ եթե ցանկանում են, որ խնդիրը լուծվի պետք է կենտրոնանան խաղաղության և երկու պետությունների միջև խնդիրների լուծման վրա։

Ֆիդանը, անդրադառնալով Սիրիային, հայտնել է, որ մշտապես տարբեր ձևաչափերի շփումներ են լինում և այս պահին առաջնահերթությունը Սիրիայում իշխանության և ընդդիմության միջև նոր կոնֆլիկտի կախումն է։

Խոսելով նաև վերջին հակաահաբեկչական գործողություններից՝ Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) և «Քուրդիստանի հայրենասիրական միության» (KYB-ՔԱԿ) համագործակցությունը կանխելու համար շարունակում են աշխատանքներ տարվել։

«PKK-ն Թուրքիայի դեմ ստեղծված կազմկերպություն է։ Այն Թուրքիայում նույնիսկ 1 քառակուսի մետր հողատարածք չի վերահսկում, բայց նրանք հասել են այն կետին, երբ վերահսկում են մեծ տարածքներ Իրաքում և մեր այնտեղ գտնվելու միակ պատճառը PKK-ի դեմ պայքարն է»,- հայտնել է արտգործնախարար Ֆիդանը։

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
17:16 Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. Ռուբինյան
17:41 Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից. ՌԴ ՊՆ
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը
16:18 Ընտրություններով ոչ թե իշխանափոխություն, այլ ընդդիմափոխություն եղավ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
15:52 Սահմանադրության օրը՝ Սահմանադրության կապիտուլյացիան. Սուրեն Սուրենյանց
19:14 Ոչնչացնելու ենք քաղաքականապես, մինչև վերջին մարդը. Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին
14:17 «Ուժեղ Հայաստան»–ը կվերցնի մանդատները. Նարեկ Կարապետյան
15:28 Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել քվեների 35–39 տոկոսը. Օսկանյան