Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:34 02-01-2024

Վարչապետի ընտանիքի հետ մտերմությունը ապահովագրում է հնարավոր բոլոր պատիժներից․ Լենա Նազարյանի աստղագուշակը

Ավանդույթը չխախտելով՝ ArmLur.am-ը ներկայացնում է Հայաստանի իշխանական եւ քաղաքական գործիչների հորոսկոպը՝ քաղաքական ապագայի կանխատեսումներով:

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան-Կենդանակերպի նշանը՝ խոզ

Տարին ձեր համար հաջող էր: Չնայած մեր երկրի տարածքային կորուստների, դուք ունեցել եք անձնական բարեկեցություն, ունեցվածքի ավելացում եւ ամեն բան հաջող է եղել: Իհարկե, վարչապետի ընտանիքի հետ մտերմությունը ձեզ ապահովագրում է հնարավոր բոլոր պատիժներից, որոնք կարող էին ձեզ սպառնալ, քանի որ կոռուպցիայի ամենավառ դրսեւորումը ձեր՝ ամուսինների կարգավիճակն է:

Դուք եւ Ձեր ամուսինը ԱԺ պատգամավոր եք եւ ակնհայտորեն կա շահերի բախում: Աստղերը հուշում են ուշադիր լինել ձեր գործողություններին, քանի որ վաղ թե ուշ ստիպված եք լինելու շատ հարցերի պատասխաններ տալ: Ընտանեկան դրաման, իհարկե, կապահովվի:

Եւ վերջում՝ հիշեցնենք, որ աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում:

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ