Ներքին Տեսանյութ Հայտարարագիր 1 տարի առաջ - 18:30 03-03-2025

Բնակարաններ, սեփական տուն, մեքենա, 24 մլն դրամ եկամուտ․ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների 2023 թվականի հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի հայտարարագրերը։

Որպես անշարժ գույք՝ Լենա Նազարյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առինջ համայնքներում, ինչպես նաև 1 սեփական տուն՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում, կրկին համատեղ սեփականությամբ։

Երկու բնակարաններն էլ Նազարյանը գնել է պատգամավոր դառնալուց հետո՝ 2022-ի ապրիլի 27-ին և 2017-ի հոկտեմբերի 12-ին, իսկ սեփական տունը նա ժառանգություն է ստացել՝ 2009 թվականի հոկտեմբերի 23-ին։ Տարեվերջին բնակարաններն ու սեփական տունը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, Լենա Նազարյանը չի հայտարարագրել։ Նազարյանը հաշվետու տարվա՝ 2023 թվականի ընթացքում, առևտրային բանկերից մեկում ներդրել է 1․200․000 դրամ ավանդ։ Լենա Նազարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 888․633,23 դրամ, տարեվերջին՝ 2․981․491 դրամ և 292․59 եվրո։
Կանխիկ դրամ Նազարյանը չի հայտարարագրել։

Նազարյանի տարեկան եկամուտը կազմել է 14․347․867 դրամ, որից 10․074․359 Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 2 մլն դրամ եկամուտ նա ստացել է բնակարանը վարձակալության տալու դիմաց, իսկ 2․273․508 դրամը պատգամավորը հայտարարագրել է որպես այլ եկամուտ՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 42․833․777 դրամ։

Նազարյանի ամուսինը՝ Նարեկ Բաբայանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է կնոջ հայտարարագրած 2 բնակարանները՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Առինջ համայնքներում, որին տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Որպես շարժական գույք՝ Բաբայանը հայտարարագրել է 2009 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2021-ի փետրվարի 12-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Բաբայանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 529․183,5, տարեվերջին քառապատկվել է՝ հասնելով 2․098․736,37 դրամի։ Նա նույնպես կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Նարեկ Բաբայանի տարեկան եկամուտը կազմել է 9․916․600, որը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 42․833․777 դրամ։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին