Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:40 28-12-2023

Արսենիս շիրիմի մոտ պետք է դիմավորեմ Նոր տարին․ 1,5 տարի է` զինծառայողի սպանությունը չի բացահայտվել

2022 թվականի հուլիսին մարտական դիրքում մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող 19-ամյա Արսեն Մանուկյանի սպանությունը մինչ օրս չի բացահայտվել։

Զինծառայողի մայրը՝ Անահիտ Առաքելյանը, Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ իրենց ծանուցել են, որ առաջիկայում գործը դատարան կմտնի․

«Մեզ հայտնել են, որ ամեն ինչ պատրաստ է,գործերը գնում են դատարան։ Քննիչը երեկ զանգահարեց, ասաց, որ գործը մուտք լինի դատարան, ձեզ տեղյակ կպահենք․․․
Մենք չենք հավատում ինքնասպանության վարկածին, բայց, եթե անգամ այդպես է, մենք դրդապատճառն ենք ուզում իմանալ։ Մինչև վերջ գնալու ենք, որ դա բացահայտվի, իմանանք, թե ինչի համար մեր երեխեն այդ քայլին գնաց․․․»։

Տիկին Անահիտն ասում է՝ Նոր տարին որդու սիրելի տոնն էր, բայց արդեն 2-րդ տարին առանց նրա են դիմավորում․

«Արսենս շատ էր սիրում Նոր տարին, ցավոք սրտի արդեն 2-րդ տարին առանց նրա ենք դիմավորելու։ Այս տարի ամռանը պետք է զորացրվեր, բայց․․․ Որդուս մահից հետո ինձ նրանից ոչ մի իր չեն փոխանցել, ոչ էլ համազգեստը։ Հիմա միայն նկարն է մնացել և շիրիմը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ Արսենիս հետ պետք է դիմավորեմ Նոր տարին՝ նրա շիրիմի մոտ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային 19-ամյա Արսեն Արմենի Մանուկյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։

Դեպքից 2 ամիս անց Քննչական կոմիտեից հայտնել էին, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ 522 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում:
«Հաջորդ օրը ձերբակալվել էր ծառայակից Ա․ Զարգարյանը։ Հուլիսի 17-ին քննիչը կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան, որը հուլիսի 18-ին դատարանը բավարարել է։ Նախաքննությունը շարունակվում է, տվյալ անձը մինչ այս պահը կալանավորված է»,- հայտնել էին ՔԿ-ից։
Ավելի ուշ ձերբակալված զինծառայողն ազատ էր արձակվել։
«Փորձաքննություններ ունենք նշանակված, որոնց եզրակացությունները դեռևս չենք ստացել, դրանց արդյունքներին ենք սպասում՝ վերջնական իրավական գնահատականներ տալու առումով։

Մեղադրյալը եղել է անազատության մեջ՝ կալանքի տակ, բայց կալանքի առավելագույն ժամկետի լրանալու կապակցությամբ ազատ է արձակվել։ Դատավարական օրենսգրքով սահմանված կարգով ավելի պահելու իրավունք և հնարավորություն չկար, ազատ է արձակվել, բայց քննությունը շարունակվում է, կստանանք փորձաքննության եզրակացությունները և վերջնական հետևություններ կարվեն»,- ավելի վաղ Oragir.News-ին հայտնել https://oragir.news/hy/material/2023/07/10/84960 էին ՔԿ-ից»

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան