copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:10 27-12-2023

Ռումբն ընկավ տանս վրա․ մենք վիրավորվեցինք, 15-ամյա Սերգեյը տեղում մահացավ․ Հակոբավանքի քահանա Տեր Հովհաննես 

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղից 1,5 կմ հյուսիս ընկած մի անտառոտ լեռնաբազուկի վրա՝ մի հրաշք, հայկական վանական համալիր կա՝ Հակոբավանք անունով, որը պատմական գրականության մեջ հայտնի է նաև Մեծառանից վանք անունով։

Դադիվանքի հանձնումից հետո՝ Սուրբ Հակոբավանքում՝ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսի մոտ, իր ընտանիքով ծառայություն էր կատարում 15-ամյա մի տղա՝ Սերգեյ անունով, ով դարձավ վերջին պատերազմի առաջին զոհերից մեկը։

«Հայրը վանքի շինարարական աշխատանքներին էր մասնակցում, փոքր եղբայրը՝ Մկրտիչն, ինձ հետ հոգևոր ծառայություն էր իրականացնում վանքում կատարվող ծիսակատարությունների ժամանակ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը :

«Սերգեյի ընտանիքը Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է տարիներ առաջ տեղափոխվել Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղ: 44-օրյա պատերազմից հետո էլ ընտանիքը որոշեց բնակություն հաստատել նախ՝ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, ապա, երբ նշանակվեցի Հակոբավանքի քահանա, ինձ հետ եկան ու բնակություն հաստատեցին Քոլատակ գյուղում»,- ասում է Տեր հայրը, ում խոսքով՝ Սերգեյը ոչ միայն անգիր գիտեր հայոց պատմության փառավոր էջերը, այլև՝ հայրենասիրական հանդեսներից պարզ տեսանելի էր, թե ինչպիսի զինվոր էր լինելու ապագայում։

«Այդ չարաբաստիկ օրը բոլորս տանն էինք՝ Վանք գյուղում: Առաջին ռումբերից մեկն ընկավ հենց իմ տան վրա, որտեղ բոլորս վիրավորվեցինք, իսկ Սերգեյը մահացավ գլխի հատվածում ստացած մահացու վիրավորումից»,- ցավով է հիշում Տեր Հովհաննեսը, ով այսօր էլ Սերգեյի ընտանիքի հետ ամուր կապի մեջ է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից