copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:55 23-12-2023

Դոմիկից դոմիկ գնացինք, վերջում եկանք էս դոմիկը. ձմեռը ցուրտ, ամառն էլ խեղդանոց

Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի կիսախարխուլ տնակներից մեկում է ապրում 85-ամյա Նազիկ Վարդանյանը։Տարեց կինը միայնակ թոշակառու է, որդին հաշմանդամություն ունի, ինքն է երբեմն խնամում(հարևան տնակում են ապրում):Նազիկ տատն ասում է`էլ առաջվանը չեմ, թեպետ հիմա կյանք էլ առաջվանը չէ։

«30 տարի է էս դոմիկի մեջ եմ, ըստեղ ինչ ըսես տեսա, կյանքս էս դոմիկի ժեշտերի պես մաշվավ։ Մենք երկրաշարժից առաջ լավ ենք ապրել, նորմալ տունուտեղ եմ ունեցել, վայրկյանների ընթացքում ամեն ինչ կորցրինք ու մե ձեռք շորով դուրսը մնացինք։Դոմիկից`դոմիկ գնացինք, վերջում եկանք էս դոմիկը։ Տարրական պայմաններ չկան...ձմեռը ցուրտ, ամառն էլ խեղդանոց։ Ինչքան գուզես վառե, չի տաքնա, առավոտ, որ կզարթնիմ ջուրը պատերից չռագը։ Նորմալ չեմ էլ կռնա ջեռուցեմ, թոշակով ապրող մարդ եմ, ճիշտ է մեկ-մեկ օգնություն կբերեն, վառելիք կբերեն, էդ է ես էլ քոմակ չունիմ։Չեմ դգոհե, ես էլ պարապ նստող չեմ։Տիյա ճղները սղոցել եմ, կերթամ ճյուղ կբերեմ։Ամեն ինչ էլ կենեմ, կյանքը կստիպե, որ ամեն գործ էլ էնես։»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Նազիկ տատը։

Գյումրեցի կինն ասում է, որ չնայած իր կյանքի բազմաթիվ դժվարություններին, երբեք չի կորցրել հավատն ու լավատեսությունը։ Ասում է`շուտով ամանոր է, երազանքներ վաղուց չունի, բայց նոր տարուց ակնկալածն էլ առողջություն ու խաղաղություն է։

Նազիկ տատն ասում է`դե իսկ դժվարություններին արդեն ընտելացել է, գիտի նաև դրանց տակից պատվով դուրս գալ։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից