Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:14 23-12-2023

ՆԳՆ-ն քաղհասարակության հետ քննարկել է ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարությունը

Դեկտեմբերի 22-ին կայացել է ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների նոր ռազմավարության և 2024-2026 թթ. գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Քննարկումը կազմակերպվել էր ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Մասնակցում էին ՆԳ նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, հասարակական ու իրավապաշտպան կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ, փաստաբաններ։

«Սա նախադեպը չունեցող ձևաչափ է ոստիկանության ոլորտի բարեփոխումների համար, և թեմատիկ նմանատիպ քննարկումները մեզ, ըստ էության, թույլ կտան վեր հանել առկա խնդիրներն ու տարբեր մտահոգությունները, որոնք արդեն կգույքագրվեն և, ըստ այդմ առաջ կշարժվենք դրանց լուծումների նախանշմանտրամաբանությամբ»,- ընդգծել է փոխնախարար Սարգսյանը:

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր ռազմավարության մշակման գործընթացը լինելու է առավել ներառական՝ ընդգրկելով ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկություններ։ Անդրադառնալով ոստիկանության համակարգում բարեվարքության ապահովման, հանրային հաշվետվողականության ու վերահսկողության հարցերին՝ ՆԳ փոխնախարարը նշել է, որ դրանց ներքո պետք է լինեն համապատասխան կառուցակարգեր, որոնք թույլ կտան նոր ռազմավարությունը դարձնել կանխատեսելի բոլորի համար։

Խոսելով տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխումների, ինստիտուցիոնալմեխանիզմների կիրառման մասին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր ռազմավարության շրջանակում ոլորտի կատարելագործման տեսանկյունից տարբեր գործընթացների կազմակերպման և առաջարկությունների հաշվառման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

ՆԳ փոխնախարարն անդրադարձել է նախարարության կադրային համալրման աշխատանքներին՝ առանձնացնելով նոր ձևավորված ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության կողմից ռազմավարության մշակման ուղղությամբ նախատեսվող և արդեն իսկ իրականացված մեծածավալ աշխատանքները։

Հանդիպման երկրորդ հատվածում մասնակիցները 6 առանձին թեմատիկ աշխատանքային խմբերով՝ յուրաքանչյուրում ՆԳՆ ներկայացուցչի ներգրավմամբ, հնարավորություն ունեցան քննարկելու պարեկային ծառայության կատարելագործմանը, ոստիկանությունում բարեվարքության ստուգմանն ու հաշվետվողականության ու վերահսկողության մեխանիզմների վերանայմանը, խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի ապահովմանը, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը և ոստիկան-քաղաքացի հարաբերություններին վերաբերելի հարցերը։

Ամփոփելով խմբային աշխատանքների արդյունքները՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրել են գույքագրած խնդիրները և առաջարկվող լուծումները։ Հանդիպման արդունքներով պայմանավորվածություն է ձեռքբերվել հասարակական կազմակերպությունների կողմից Նախարարությանը համակողմանի և համալիր առաջարկությունների ներկայացման շուրջ, որոնք հնարավորինս կհասցեագրվեն Ոստիկանության նոր ռազմավարության և դրանից բխող 2024-2026 թթ Գործողությունների ծրագրի և այլ նախատեսվող բարեփոխումների շրջանակներում։

Ամենից շատ դիտված

21:04 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն Արամ Հովհաննիսյանն է
19:24 Մենք որևէ համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ․ Ռահիմ Սաֆավի
18:57 1 ամսական ենք. բլոգեր Քրիստինե Մարգարյանը հրապարակել է փոքրիկ Խաչեի նոր ֆոտոշարքը
21:48 ՓԾ-ն քաղաքացիներին հորդորում է լողալ միայն թույլատրելի վայրերում
20:00 Վերջ կեղծ հայտարարություններին. արդյոք նոր օրենքը պաշտպանելու է բնակարան փնտրողներին
12:59 Պատերազմի տարին դեռ չլրացած փառատոն-ֆեստիվառ կազմակերպելը սրիկայությո՞ւն չէր. Նաիրա Մարգարյան
14:45 Ինչպես տխրել յան ազգանունով մարդկանց հաջողությունից, եթե իրա տեղը օղլու ազգանունով մարդ կարող էր լինել
19:10 ՀՀ քաղաքացի երեխաներին կարգելվի կրթվել Ստամբուլի հայկական դպրոցներում
09:01 Բնակարանի տարօրինակ նվերներ` Կաթողիկոսի դատավորի կյանքում
21:15 Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել` Միքայել Սրբազանի գործով