copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:40 21-12-2023

ԱՀ ԱԺ պատգամավորները համալրելու են «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ շարքերն ու զբաղվեն  հասարակական գործունեությամբ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 19-ին այցելել է «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության գրասենյակ, ծանոթացել վերջինիս գործունեությանը։ Նախագահն ընդգծել է բռնի տեղահանված ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված ընտանիքներին մշտական ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը և ողջունել նախաձեռնությանը միացած անհատների, կազմակերպությունների մասնակցությունը:

Oragir.News-ը կապ է հաստատել ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի հետ՝ պարզելու, թե ։Արցախի Կառավարության անդամներն ու պատգամավորները ի՞նչ են անելու հունվարի 1-ից հետո։ Հնարավո՞ր է համալրեն «Աջակցություն Արցախահայությանը» ՀԿ շարքերն ու զբաղվեն միայն հասարակական գործունեությամբ, որին ի պատասխան՝ Գագիկ Բաղունցը նշել է, որ փորձում են արցախցիների սոցիալական հարցերին լուծում տալ։

«Փորձում ենք հնարավորինս մեզանից կախված ամեն ինչ անել»,- ասում է Գագիկ Բաղունցը՝ հրաժարվելով մանրամասնություններից։ Փոխարենը Բաղունցը նշեց, որ ինքն ամեն օր ներկայացուցչությունում է, և ավելի մանրամասն իրազեկվելու ցանկության դեպքում կարող ենք իր հետ հանդեպել՝ Արցախի ներկայացուցչության գրասենյակում։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան