copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:36 20-12-2023

Քուրդ զինյալների դեմ պայքարը Թուրքիայի և Իրաքի արտգործնախարարների հանդիպման օրակարգում

Դեկտեմբերի 19-ին Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆուադ Հուսեյնը։ Գրում է Ermenihaber-ը։

Նախարարները երկու երկրների միջև բարձր մակարդակի զինվորական ղեկավարության հետ ունեցած հանդիպումներից հետո համատեղ հայտարարություն են տարածել։

Հայտարարությունը վերաբերել է ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային հարցերի, մասնավորապես, անվտանգության և ջրային շրջանների շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին։

«Կողմերը այս բանակցությունների արդյունքում հավատարիմ են մնացել էլ ավելի առաջընթաց գրանցել երկու երկրների միջև առկա հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և շարժվել համապարփակ ու ինստիտուցիոնալ ճանապարահով։ Այս ուղղությամբ ընդգծվել է կողմերի համատեղ ուժեղ քաղաքական կամքը»։

Նշենք, որ հանդիպումների ընթացքում մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում քննարկումներ են եղել նաև կոնկրետ Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «‎Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարին վերաբերող հարցեր։‎

«‎Կողմերը երկու երկրների միջև անվտանգային համագործակցության շրջանակներում քննարկել են ՔԲԿ-ի կողմից ձևավորվող սպառնալիքները»։

Հայտարարության մեջ նշվել է նաև, որ հանդիպումների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել «Զարգացման ճանապարհ» նախագծի և դրա կյանքի կոչման համար անհրաժեշտ քայլերի շուրջ։

Վերոնշյալ նախագծով Իրաքից Թուրքիա հասնող երկաթուղային և ցամաքային կապուղին Ստամբուլի Բողազիչի շրջանով Ասիան տեսականորեն պետք է կապի Եվրոպայի հետ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել