Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 21:01 20-12-2023

Հայ ուշուիստների փայլուն ելույթները Թուրքիայում

Ստամբուլում կայացել է ուշուի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ավանական ուշուի ֆեդերացիան ներկայանալի կազմով փայլուն արդյունքներ է գրանցել։

Կարևորագույն ստուգատեսում հայ մարզիկները նվաճել են 2 ոսկե, 4 արածթե և 2 բրոնզե մեդալներ։

Եվրոպայի չեմպիոն են դարձել Աղվան Մագոյանը և Վահան Մկրտչյանը, փոխչեմպիոն՝ Դավիթ Վարդանյանը, Ժիրայր Պետրոսյանը, Յաշա Մնացականյանը, Գևորգ Բաղդասարյանը, իսկ պատվո հարթակի 3-րդ տեղում են կանգնել Գրիգոր Տոնիկյանը և Դավիթ Իսախանյանը։

Հայաստանը պատվով ներկայացրել է նաև միջազգային կարգի մրցավար Սպարտակ Ծատուրյանը։