copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:56 20-12-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի Գիտությունների ակադեմիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ Յուլիան Ռևալսկիին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը բարձր է գնահատել ակադեմիական գիտության դերը պետության կյանքում, նա մասնավորապես ասել է.

«Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մեր կյանքում, մեր երկրի տնտեսական զարգացման գործում շատ մեծ դեր է խաղացել: Հայաստանում գրանցված հաջողությունների գործում՝ հատկապես բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալու առումով դեռևս Խորհրդային միության տարիներին ակադեմիայի դերակատարությունը նշանակալի է եղել:

Մենք հստակ հասկացել ենք, որ Հայաստանն առանց գիտության և կրթության ապագա չունի: Մենք նյութական ռեսուրսներ, հանքային ռեսուրսներ չունենք, մեր ռեսուրսը գիտությունը և մարդիկ են»:

Յուլիան Ռևալսկին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.

«Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ձեր կողմից: Խոսելով մեր ակադեմիայի մասին պետք է համարյա նույնությամբ կրկնեմ Ձեր բացման խոսքի ամենակարևոր մասը, սակայն մենք որպես ակադեմիա ավելի հին ենք և հաջորդ տարի նշելու ենք մեր ակադեմիայի հիմնադրման 155-ամյակը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիաների միջև փոխգործակցության առկա ներուժի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ակադեմիական և բարձրագույն կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնմանն ու ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Երկուստեք շեշտվել է երկու երկրների ակադեմիական հանրույթների միջև կապերի ստեղծման և ամրապնդման կարևորությունը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել