copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:37 20-12-2023

Խոշոր ավտովթար՝ Երևանում. Mercedes-ը Փակ շուկայի մոտ բախվել է պատնեշին ու աղբամաններին. կան վիրավորներ. shamshyan.com

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Մաշտոցի պողոտայում՝ Փակ շուկայի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գետնանցումի պատնեշին և այնտեղ տեղադրված աղբամաններին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ մյուսին օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները, տեղափոխվել են մեկը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, մյուսը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ