copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:52 20-12-2023

Թուրքիայի փոխնախագահը մեկնել է Ադրբեջան

Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն մեկնել է Բաքու, որտեղ մասնակցել է «Թուրքիայի հարյուրամյակի համագործակցության և համերաշխության հարթակի» կողմից կազմակերպված «Գործարար աշխարհի հանդիպում» ծրագրին։ Գրում է Ermenihaber-ը։

Ծրագրի շրջանակում ունեցած ելույթում նա, ուշադրություն հրավիրելով երկկողմ բարձր մակարդակի այցերի հաճախակիությանը, նշել է, որ 2023-ին 3 անգամ հանդիպել են երկու երկրների նախագահները։

Ինչպես նաև, որ դեկտեմբերի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Բաքու է այցելել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, իսկ դեկտեմբերի 20-ին այցելելու է նաև առևտրի նախարար Օմեր Բոլաթը։

Յըլմազն ընդգծել է նաև Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում խորացնելու ուղղությամբ։

Այդ համատեքստում Թուրքիայի փոխնախագահը ներկայացրել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև 2022-ի առևտրաշրջանառության ծավալները։

Ըստ այդմ՝ 2022 թ․-ին այն կազմել է 6,5 մլրդ դոլար, իսկ 2023-ի առաջին 11 ամսվա ընթացքում՝ 6,7 մլրդ դոլար։

«Երկու երկրների նախագահները որպես թիրախ սահմանել են 15 մլրդ դոլարը»,-ասել է նա։

Թուրքիայի փոխնախագահը կարևորել է նաև «Թյուրքական պետությունների կազմակերպության» (TDT) կողմից Թյուրքական ներդրումային ֆոնդի ստեղծումը։

Յըլմազը նաև անդրադարձել է տարածաշրջանային իրավիճակին հիշեցնելով 44-օրյա պատերազմի և դրանից հետո ստեղծված իրավիճակի մասին։

«Քանի դեռ արտատարածաշրջանային մի շարք տարբեր նպատակներով միջամտություններ չեն եղել, քանի դեռ այս տարածաշրջանում գտնվող երկրները զարգացրել են իրենց համագործակցությունը՝ գերիշխող դարձնելով խաղաղությունը, անդորրը, դա լինելու է տարածաշրջանում բոլորի օգտին։ Դա նշանակում է բոլորի համար բարօրություն, բոլորի համար զարգացում։ Կովկասում առաջիկա տարիներին ոչ թե պատերազմներից, բախումներից այլ նախագծերից, բարօրությունից, առևտրից, զարգացումից ենք ավելի շատ խոսելու և դրանից էլ տարածաշրջանում բոլորն օգտվելու են»,-նշել է նա։

Նշենք նաև, որ Ադրբեջան կատարած այցի շրջանակում Յըլմազը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, վարչապետ Ալի Ասադովին և խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովային։

Ամենից շատ դիտված

16:17 Միակ ձայն հանողը Ծառուկյանի հետ հարաբերություններ չունեցող ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանն էր, ով ծծակով կեր չի կերել Ծառուկյանի ձեռքից. Հայկ Մարտիրոսյան
18:49 Հորս թողած հետքը հնարավոր չէ ջնջել. այն ապրում է նույնիսկ այն մարդկանց կյանքերում, ովքեր այսօր որոշել են լռել. Էմմա Ծառուկյան
22:30 ՊԵԿ–ը հաստատում է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
21:20 Հուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
18:31 Որքան վնաս է կրելու պետությունը առյուծ սատկացնելու պրոցեսից. տնտեսագետ
16:42 Միշտ պատրաստ եմ խոսել սպորտից, իսկ քաղաքական հարցերին ինչպե՞ս գնահատական տամ, եթե չեմ տիրապետում իրավիճակին. Նազիկ Ավդալյան
22:58 Զախարովան անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանի նոր պաշտոնին
14:04 ՄԻՊ ներկայացուցիչները այսօր այցելել են «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու
22:00 Բնակարան, կայանատեղի, 10.1 մլն պարտատոմսեր, 7.1 մլն ավանդներ, 2 մլն անկանխիկ, 27.5 մլն եկամուտ․ Ռուբեն Ռուբինյանի և կնոջ ունեցվածքը
19:30 Կենդանուն մահապատժի ենթարկեցին․ ովքեր լռում են, բնապահպան չեն