copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:58 20-12-2023

Կառավարության համար մինչ օրս հրատապ չի եղել գտնել սահմանապահ զորքերի հրամանատար. Գեղամ Մանուկյան

«Կառավարությունը հերթական անգամ հրատապության կարգով է բերում մի փոփոխություն, որը բխում է 2017 թվականին ընդունված «Հանրային ծառայության մասին» օրենքից»,- ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հաձնաժողվում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ընդդիմադիր պատգամավորն ելույթ ունեցավ ԱԱԾ տնօրենին և տեղակալներին նշանակելու լիազորությունը ՀՀ նախագահից վարչապետին փոխանցելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

«Կառավարությունը օրենքի հրատապությունը տեսնում է ԱԱԾ բարձրագուն ղեկավար կազմին հանրային ծառայող դարձնելու մեջ, այնինչ 2023 թվականի մայիսից ՀՀ-ն չունի սահմանապահ զորքերի հրամանատար»,-հայտարարեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այսքան ամիսների ընթացքում կառավարության համար հրատապ չի եղել գտնել սահմանապահ զորքերի հրամանատար, այն դեպքում, երբ սահմանապահ զորքերը ոչ թե միայն սահման պաշտպանելու գործողություններ են իրականացնում, այլ շատ հատվածներում նաև մարտական ծառայություն են անցկացնում։

Անդրադառնալով օրենսդրական փոփոխության հիմնական դրույթին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Ստեղծվելու է շատ կազուսային իրավիճակ։ Սահմանապահ զորքերի հրամանատարին նշանակում է ՀՀ նախագահը, վերջինս իր նշանակման կարգավիճակով ավելի բարձ է դառնում, քան իր վերադասը, որին նշանակում է ՀՀ վարչապետը»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել