copy image url
Ներքին Միտք 2 տարի առաջ - 08:50 20-12-2023

Ում սրտերը ջերմացրին տոնածառի լույսերը 

Ամանորն ամենալուսավոր տոնն է։ Այն նշում են փոքրերը, մեծերը, հյուրերը, հարուստները։ Բայց ոչ բոլորն են ուրախությամբ լցվում։

Երևանի քաղաքապետարանը սիրելի երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին դեկտեմբերի 19-ին հրավիրել էր Հանրապետության հրապարակ, որտեղ Արամ Խաչատրյանի երաժշտության ներքո վառվեցին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը: Համերգային շոու-ծրագիրը, վառ լուսավորությունն ու հրավառությունը տոնական տրամադրություն հաղորդեցին: Ծրագիրն էլ ավելի գունեղ դարձրին «Բարեկամություն» անսամբլի սաները, «Swag Art School»-ի երեխաները, երգեցին Արամ MP3-ն և Սրբուկը:

Տոնածառի լույսերն ամենաշատը ուրախացրել էին երեխաներին, եվրոպացիներին և անուղղելի լավատեսներին։ Սակայն նույնը դժվար է ասել հայրենիքից զրկվածների ու գերված որդիների վերադարձին սպասողների մասին։

Մասնավորապես՝ արցախցիների համար 2024 թվականի հունվարի 1-ը մեծ կորստի օր է, քանի որ դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը, ըստ Սամվել Շահրամանյանի հրամանագրի։ Նրանք նոր տարին դիմավորելու են իրենց բնօրրանի կարոտով։ Գերիների հարազատներին էլ չեն ուրախացնում տոնածառի լույսերը, քանի որ տարին դիմավորելու են առանց սիրելի հարազատի։

Տոնածառի լույսերը մեծ ուրախություն չեն պատճառի նաև աղքատներին, որոնք ըստ պաշտոնական վիճակագրության 25 տոկոս են կազմում։ Նրանց մեծ մասը հույս էլ չունեն, որ գալիք տարի իրենց մասնագիտությամբ աշխատանք կգտնեն, կլուծեն կենսական հարցերը։ 36 հազար դրամով թոշակով գոյություն պահպանող ծայրահեղ աղքատները և նվազագույն աշխատավարձով ապրողները նույնպես ուրախանալու սիրտ չունեն։ Լույսերը նրանց հիշեցնում են պարտքերի և երազանքների մասին, որոնց մարումն ու իրականացումը հետաձգում են հաջորդ տարի։

Միայնակ մարդը ևս ուրախանալու քիչ պատճառ ունի։ Եվս մեկ տարի միայնության մեջ տխելուց հետո տոնածառի լույսերը նրան հույս են տալիս, որ գալիք տարի կգտնի կյանքի ընկերոջը։ Հեշտ չէ նաև քաղաքում շատացած հնդիկների համար, որոնց ամանորյա ավանդույթները էապես տարբերվում են հայկականից։ Նրանց համար երևանյան ցուրտն անսովոր է։ Իսկ տոնածառի լույսերն այն ջերմությունը չեն տալիս, որ հիշեցնեն Հնդկաստանի շոգը։

Կարճ ասած՝ բնակչության մեծ մասին տոնածառի լույսերը չեն ջերմացնում։ Սակայն կարող են լիարժեք ուրախացնել եվրոպացի դիտորդներին, որոնց թիվն ավելանում է։ ՀՀ-ն անվտանգային խնդիրների մի մասը պատվիրակել էլ ԵՄ-ին և նրա հետ է կապում նաև հայ-ադրբեջանական կարգավորման թեման։ Եվրոպացիների մեծ մասը կաթոլիկ կամ բողոքական է և Սուրբ Ծնունդը նշում է դեկտեմբերի 25-ին։ Այս առումով՝ դեկտեմբերի 19-ին Հանրապետության հրապարակում վառվող տոնածառի լույսերը իսկական տոնական տրամադրություն են հաղորդել նրանց։

Հետևաբար՝ կարելի է ասել, որ ՔՊ-ական իշխանությունը տոնածառի լույսերը վառել էր առավելապես եվրոպացի դիվանագետներին, դիտորդական առաքելության անդամներին ուրախացնելու նպատակով, որոնց համար դեկտեմբերի 18-ին նաև նախաամանորյա ընդունելություն էին կազմակերպել ԱԳՆ-ում։ Այս ընդուելության և տոնածառի լույսերը վառելու առիթով Երևան էին եկել ԵՄ երկրների դեսպանները, դիվանագիտական կորպուսների բոլոր աշխատակիցները, որոնք ամիսներով այստեղ չեն լինում, իսկ մի քանի օր անց կրկին մեկնելու են տուն իրենց հարազատների հետ Սուրբ Ծնունդը դիմավորելու համար։

Այնպես որ՝ իզուր չէին վառվել տոնածառի լույսերը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին
23:45 Հորդառատ անձրևներ՝ Մոսկվայում. ջրի տակ են մնացել փողոցներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և խանութներ
15:34 Պատերազմի ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ
09:00 «Իվենտպրո», թե՞ «Վենտպրո»․ 10 մլն դրամ՝ անհայտ ՍՊԸ-ին. Ավինյանի նոր գործարքը