copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:52 20-12-2023

Քննչականը պատրաստվում է Ամանորին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քննչական կոմիտեում եւս պատրաստվում են Ամանորին, ինչի առիթով քննչականը գնումներ է կատարել։ Մասնավորապես գնվել է 0.5 լ «Նաիրի» կոնյակ, 16 շիշ, ընդհանուր՝ 560 հազար դրամի, 0.5 լ կոնյակ «Ախթամար», 46 հատ, ընդհանուր՝ 644 հազար դրամի, նույն կոնյակից 0.7 լ տարողությամբ, 10 շիշ, 190 հազար, կոնյակների հավաքածու «Ախթամար», 0.7 լ, 8 հատ, 176 հազար դրամ, շոկոլադի հավաքածու «Գրանդ Քենդի», 43 հատ, 111 հազար 800, 1 մեծ տուփ բնական չրերի հավաքածու, 23 հազար դրամ, նույն հավաքածուից փոքր տուփերով, 2 հատ՝ 16 հազար, 10 տուփ փարիզյան սուրճ՝ 22 հազար դրամ, 5 տուփ թեյ՝ 4 հազար 250 դրամ, 1 կգ գետնանուշ՝ 5 հազար 500, 1 կգ ընկույզ՝ 5 հազար 600, 1 կգ պնդուկ՝ 5 հազար դրամ, 2 կգ խնձոր՝ 4 հազար դրամ, 2 կգ տանձ՝ 4 հազար 400, 1 կգ խաղող՝ 800 դրամ, նարինջ՝ 1 կգ, 1400 դրամ։

Այլ կերպ ասած՝ քննչականում որոշել են «թեթեւ սուրճի սեղան դնել»՝ հիմնական շեշտը դնելով խմիչքների վրա, մինչդեռ Երեւանի վարչական շրջաններում ամանորյա ճոխ սեղաններ են դրվելու՝ «քռչիկ-տժվժիկ-ավելուկի գնդիկներով»։ Ընդհանուր քննչականի ամանորյա սեղանի համար ծախսվել է 1 մլն 796 հազար դրամ։ ՔԿ-ից փորձեցինք պարզել, թե ինչ նպատակի համար են արվել այս գնումները, մեզ պատասխանեցին, որ Ամանորով պայմանավորված՝ արարողակարգային եւ ներկայացուցչական նպատակներով կատարվող գնում է։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին