copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:40 19-12-2023

Մեկ օրում արձանագրվել է 23 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 62 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու փաստաթղթեր կեղծելու՝ 2-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ավազակության, շորթման, համակարգչային հափշտակության, դրամանենգության, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրամիջոցի մաքսանենգության, ֆինանսական բուրգ ստեղծելու, կազմակերպելու, ղեկավարելու և փողերի լվացման, ինքնավնասման, անառակաբարո արարք կատարելու, դատավորի, դատախազի, քննիչի և հետաքննության մարմնի ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և այլ հանցագործության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 2 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ամենից շատ դիտված

12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
21:40 Շփվել ենք երկու կողմերի հետ և հույս ունենք, որ շատ շուտով առաջընթացի կհասնենք․ Քուշներ
20:29 Տեղի համայնքապետարանը հերքում է տարածել
20:54 Զելենսկին մանրամասներ է հայտնել Ուիթքոֆի, Քուշների և «եվրաեռյակի» հետ բանակցություններից
21:02 Ոստիկանությունը պահպանություն է տեղակայել Երուսաղեմում հայկական սրբավայրի մոտ
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից