copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 20:30 18-12-2023

Մելիքբեկյանը սադրում է՝ փորձելով «ցեխ շպրտել» Օզբիլիսի վրա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությանն ընդառաջ կրքերը թեժանում են։

Վերջապես խոսել է ՀՖՖ-ի գործող նախագահ, առաջիկա ընտրության թեկնածու Արմեն Մելիքբեկյանը՝ օգտագործելով ՀՖՖ TV-ն։

Եթե ՀՖՖ-ի հետ զրույցում Մելիքբեկյանը զուսպ էր, ապա հաջորիվ՝ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նա շատ առանցքային գծեր է տրորել։

Մասնավորապես, խոսելով իր մրցակցի մասին՝ Մելիքբեկյանն ասել է․ «Չեմ կարող ասել, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում վերընտրվելու որոշումը հեշտ է եղել: Շատերը դրան, իհարկե, չեն հավատա: Ամեն օր աշխատելով ՀՖՖ-ում՝ տեսնում եմ, որ դեռ անելիքներ ունենք, որոնք պետք է ավարտենք: Ինչ վերաբերում է Արաս Օզբիլիզին, ապա ես իրեն շատ հարգում եմ, շատ լավ ֆուտբոլիստ էր, բայց ես կարծում եմ, որ իր որոշման հետևում ինքը չէ կանգնած: Կանգնած են իր ակումբի այլ մարդիկ: Ես Արասի նկատմամբ շատ դրական վերաբերմունք ունեմ որպես ֆուտբոլիստի, որպես հայկական ֆուտբոլին շատ բան տված խաղացողի, բայց քանի որ Արասը մինչև վերջերս գործող ֆուտբոլիստ էր, նա չի կարող ունենալ ֆուտբոլային մենեջմենթի այն որակները, որոնք նրան թույլ կտային հավակնել ՀՖՖ նախագահի պաշտոնին»։

Արմենների գլխավորած ՀՖՖ-ն, որն այս անգամ ևս ներկայանում է Մելիքբեկյանի դեմքով, շատ վտանգավոր հայտարարություն է անում՝ այդպիսով շարունակելով այն, ինչ ն իր ու իր թիմի մոտ ամենալավն է ստացվում՝ սերմանել թշնամանք և մասնատել հայկական ֆուտբոլային ընտանիքը։

Նշենք նաև, որ իր նշած ֆուտբոլային մենեջմենթի, մեղմ ասած, փայլուն որակների շնորհիվ կարևորագույն պաշտոններում նշանակվել են իսպանացի թոշակառուներ, հայ գրդոնչիներ, ովքեր մանկապատանեկան ֆուտբոլի նշաձողն իջեցրել են ամենացածր մակարդակի․․․

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը