copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:50 18-12-2023

Արցախցին չի կարող ապրել ադրբեջանցու կողքին. Արցախի պատգամավոր

«Մենք Արցախ կվերադառնանք մի պայմանով, երբ այն լինի մեր հայրենիքը, որը կլինի ազատ և զարգացող Արցախի Հանրապետությունը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ խոսելով Արցախ վերադառնալու նախապայմանների մասին։

«Մենք նույնիսկ այս իրավիճակում ամեն պահ, ամեն վայրկյան մտածում ենք մեր ծննդավայր վերադառնալու մասին։ Եվ առաջին հայացքից թվում է, թե ցանկացած պայման ընդունելի է լինելու, բայց կա պայման, որ երբևէ արցախցին չի ընդունի, ու նույնիսկ իր տուն վերադառնալու ցանկությանը դեմ կգնա․ դա ադրբեջանցու հետ համատեղ ապրելն է։ Այսինքն, այն ադրբեջանցու հետ, ով որևէ կերպ չի փոխել իր նկրտումները, իր քաղաքականությունը, որի վառ ցուցադրությունը վերջին 3 տարիներին է եղել, այսինքն նրանք չեն խորշում սպանել մանուկին, կնոջը, ծերերին, և այն բոլոր կոչերը, որ նրանք պատրաստ են անվտանգության երաշխիքներ տալ, արվում են զուտ միջազգային հանրության համար՝ քողարկելու այն ոճրագործությունները, որ իրենք արել են, և ամենափոքր հնարավորության դեպքում կրկին անելու են»։

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
15:09 ՔՊ-ն եռապատերազմի կուսակցություն է, այդպես են հիշելու Ձեզ. Նարեկ Կարապետյան
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը