copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:34 18-12-2023

Արմեն Գրիգորյանը հետմահու ճանաչվեց մեղավոր․ ապացուցվեց, որ սա քաղաքական հետապնդում է

Այսօր Երևան քաղաքի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետմահու մեղավոր ճանաչեց՝ նշելով, մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված են։

Արմեն Գրիգորյանի պաշտպանական թիմն անմիջապես արձագանքեց՝ նշելով, որ դատարանի որոշումը բողոքարկվելու է դատական տարբեր ատյաններում։

Oragir.News-ի հետ զրույցում Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասում է, որ այսպիսով, ևս մեկ անգամ ապացուցվեց, որ Արմեն Գրիգորյանի հանդեպ կատարվածը քաղաքական հետապնդում է։

«Եթե այս ռեժիմը կայացներ արդարացման վերդիկտ, հաստատ հարցեր էին առաջանալու, թե ինչո՞ւ է առհասարակ Արմենը ենթարկվել քրեական հետապնդման, ձերբակալման, կալանավորման և այլն։ Ամեն ինչ եղել է շատ հասկանալի ու սպասված, համենայնդեպս, մեր համար անկանխատեսելի որևէ բան տեղի չի ունեցել»,- ասում է Ռուբեն Մելիքյանը՝ հավաստիացնելով, որ իրենք պարտադիր բողոքարկելու են։

«Մեկուկես տարի տևած վարույթն այսօր առաջին ատյանի դատարանում ավարտվեց։ Մեր պաշտպանական կողմը բերեց մի շարք համոզիչ հիմնավորումներ՝ բացառելու Արմեն Գրիգորյանի դեմ մեղադրական դատավճիռը։ Մենք, անշուշտ, բողոքարկելու ենք՝ վերաքննիչ, վճռաբեկ, նույնիսկ՝ եվրոպական դատարան, եթե դրա կարիքը լինի։ Ունենք ժամանակ, ոչնչով կաշկանդված չենք, ընտանիքն էլ միանշանակ այն կարծիքին է, որ պիտի բողոքարկենք»,- ասում է Մելիքյանը, ով վստահ է, որ Արմեն Գրիգորյանն արդարացվելու է։

Հիշեցնենք, որ 2022 հուլիսի 15-ին, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը հանկարծամահ եղավ հենց դատարանի դահլիճում՝ գիտակցությունը կորցնելուց հետո։ Գրիգորյանը մեղադրվում է ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ։ Մեղադրանքի հիմքում դրված էր Արմեն Գրիգորյանի մի ասուլիսը, որը վերջինս տվել էր իրեն կալանավորելուց շուրջ մեկ տարի առաջ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը