copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:45 18-12-2023

«Հորովել»-ը կպաշտպանի արցախցիների աշխատանքային իրավունքները

«Հավատամք» հայ քաղաքակրթական շարժում հիմնադրամը նախաձեռնել է «Հայկական արհմիությունների միավորում» ծրագիրը, որը կրում է «Հորովել» անունը։

«Այս կառույցի մշակումը փոքրիկ թիմով ավարտել էինք մեկ տարի առաջ։ Անցնելով բոլորիս հայտնի դժոխքով՝ ի վերջո հանգել էինք այն մտքին, որ այն, ինչ նախապատրաստել էինք Հայաստանի հանրության համար` աշխատավոր մարդուն իր ոլորտում թե մասնագիտորեն, թե սոցիալապես աջակցելու, այսօր այդ կառույցը հիմնադրում ենք զուգահեռ արցախցի մեր հայրենակիցներին ընդգրկելու համար, ովքեր բռնագաղթման հետևանքով հայտնվել են օրհասական, հումանիտար ծանր ճգնաժամային իրավիճակում»,- երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց «Հավատամք» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն, 2008-2010թթ․ Բեռլինում Արցախի մշտական ներկայացուցիչ Գայանե Ափինյան- Վարդանյանցը, ում խոսքով՝ արցախցի հայրենակիցների շահերի պաշտպանությունը այսօր դարձել է կառույցի թիվ մեկ խնդիրը։

«Այս հադիպմանը նախորդել էին բազում հանդիպումներ՝ առանձին կոլեկտիվների հետ, ինչն էլ պատճառ դարձավ այս նոր արհմիութենական կառույցի հիմնադրմանը, երբ տեսանք, թե ինչպիսի ոգևորությամբ ընդունեցին մեր առաջարկները»,- ասում է Գայանե Ափինյան- Վարդանյանցը, ում խոսքով՝ «Հորովել՝ առաջին հայացքից սովորական թվացող այս բառը տիեզերքի չափ խորհուրդ ունի իր մեջ․ «Հորով էլ», ասել է թե՝ տիրոջով էլ, որպեսզի քո բոլոր նախաձեռնություններն ի կատար ածվեն՝ Հորով»։

Միջոցառման մուտքը հենց «Հորովել» երգով էլ մեկնարկեց, որից հետո՝ ՀՀ մարդու իրավունքի առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը հանդես եկավ ելույթով։

Ելույթները շատ էին, որոնք ընդմիջվում էին արցախցի երեխաների երաժշտական կատարումներով։ Նշենք, որ «Հավատամք» հիմնադրամը միաժամանակ նախաձեռնել է նաև «Բարիք» ծրագիրը՝ «Հորովել»-ի ներկա և ապագա անդամներին աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան