copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 23:53 07-06-2021

Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ Պուտինի հետ հանդիպմանը կպաշտպանի Ուկրաինայի շահերը

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ կպաշտպանի Ուկրաինայի շահերը հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը:

«Դա հեռախոսազրույց էր, որը նրանք ծրագրել էին անցկացնել նախագահ Բայդենի՝ Եվրոպա ուղևորվելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպման նախաշեմին: Նրանք հնարավորություն ունեին բավական երկար խոսել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների բոլոր հարցերի մասին։ Նախագահ Բայդենը կարողացել է նախագահ Զելենսկուն ասել, որ հաստատակամորեն կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա ապագա ձգտումները: Նա նաև հայտնել է նախագահ Զելենսկուն, որ անհամբերությամբ սպասում է Սպիտակ տանը, Վաշինգտոնում, այս ամռանը, Եվրոպայից վերադառնալուց հետո»,- հայտնել է Սալիվանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին