copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:09 17-12-2023

Փաշինյանը կփորձի մոմիկներով թեթեւացնել իր թութքային ցավերը, բայց ապարդյուն․ Աշոտյան

Արդեն վեց ամիս անազատության մեջ պահվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ՔԿՀ-ից շարունակում է հարց ու պատասխանի ձեւաչափով կապ պահպանել հանրության հետ, գրում է Կարեն Ղազարյանը.

- Ի՞նչ եք կարծում, ձեզ ե՞րբ ազատ կարձակեն, ինչի՞ դիմաց եւ արդյո՞ք դա կլինի Նիկոլի օրոք։

Արմեն Աշոտյան. «Շատերը գիտեն, որ իմ դեմ հարուցված գործը սարքված է։ Բայց դատական նիստերի մեկնարկից ընդամենը 2-3 նիստ անց այս իրողությունը հասկանալի դարձավ հասարակության մեծամասնությանը։ «Թալանչի շոուն» տապալվեց եւ վերածվեց թքած-կպցրած գործի՝ «Փինաչի շոուի»։ Իմ եւ մի քանի տասնյակ իմ հայրենակիցների քրեական հետապնդումը մաքուր քաղաքական բռնաճնշում է, որն իր նպատակին չի հասնում։ Ես չեմ լռում անգամ բանտախցից։ Գործի հանրային ընկալումը իշխանությունների օգտին չէ։ Փնթի արած գործը թութք է, «գեմորոյ» է դարձել հենց Փաշինյանի համար։ Եվ սա դեռ վերջը չէ։ Իհարկե, նա կփորձի մոմիկներով թեթեւացնել իր թութքային ցավերը, բայց ապարդյուն։ Ուստի վիրահատությունը անխուսափելի է լինելու։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր պայքարում են քաղբանտարկյալների ազատման համար, հազարավոր հայրենակիցներին եւ խիղճը չկորցրած ԶԼՄ-ներին եւ գործիչներին»։

Ամենից շատ դիտված

23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն
11:21 Անակնկալ ստուգայցեր եմ իրականացնում ՊՆ զորամասերում. Պապիկյան