copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:29 25-04-2023

Թագուհի Թովմասյանին մի խումբ ՔՊ-ականներ պաշտպանել են, բայց ապարդյուն․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային Ժողովի Քաղպայմանագիր խմբակցությունը ուրբաթ օրը խմբակցության նիստ է հրավիրել, որի օրակարգում եղել է Հովիկ Աղազարյանի նախաձեռնությունը՝ Թագուհի Թովմասյանին ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու գործընթաց նախաձեռնելու մասին։ Հիշեցնենք, որ Աղազարյանը 29 ստորագրություն էր հավաքել, որ հարցը քննարկվի խմբակցության նիստում։ Որքան էլ զարմանալի է, բայց Թովմասյանը բավականին աջակիցներ ունի ՔՊ-ում, նրան պաշտպանել են մեծ թվով ՔՊ-ականներ, դիցուք Վիգեն խաչատրյանը, Վահագն Ալեքսանյանը, Մարիա Կարապետյանը, Սիսակ Գաբրիելյանը եւ այլք։

Մեզ ասացին, որ նիստին ներկա մեկ տասնյակից ավելի պատգամավորներ փորձել են կանխել այդ գործընթացը, մեկն ասել է, թե միջազգային հանրությունը հերթական դեղին քարտը ցույց կտա մեզ: Մյուսը, թե` հանրային ավելորդ հուզում կառաջանա, երրորդն էլ, թե` չարժե կարեւորել տիկնոջը եւ այլն: Սակայն, քաղաքական որոշումն ընդունված է եւ քվարկությամբ ՔՊ մեծամասնությունը հավանություն է տվել Թովմասյանին անվստահություն հայտնելու գործընթացին։

Ենթադրվում է, որ առաջիկայում նախագիծ կմշակվի, կդրվի շրջանառության մեջ, իսկ ՔՊ մեծամասնությունը փակ քվեարկությամբ Թովմասյանին կզրկի հանձնաժողովի նախագահի պաշոնից՝ ընդդիմությանն առաջարկելով այլ թեկնածու ներկայացնել։ Իսկ անվստահության հիմքում կդրվի այն, որ Թովմասյանը հանձնաժողովի հայտնի նիստում լռելյայն աջակցություն է հայտնել Էդգար Ղազարյանի այն հայտարարությանը, որ 2018-ի հեռափոխությունը թուրքադրբեջանական է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ