copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:32 15-12-2023

Օշականում խմած վարորդը Mitsubishi-ով բախվել է բնակչի տան քարե պարսպին, փլուզել այն. կան վիրավորներ. shamshyan.com

Դեկտեմբերի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Առաքելյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Օշական գյուղի Մաշտոցի փողոցի 1-ին հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 39-ամյա Վահագն Հակոբյանին պատկանող տան քարե պարսպին, փլուզել այն, ապա վնասել նույն գյուղի բնակիչ 32-ամյա Համլետ Հակոբյանին պատկանող կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Ա․-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Անահիտ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ, իսկ վիրավորը նրա կինն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ