Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:30 15-12-2023

ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է արել Գազայում հարվածներն ավելի նպատակաուղղված դարձնել

Գազայում քաղաքացիական բնակչության շրջանում զանգվածային զոհերի և ԱՄՆ-ի վրաաճող միջազգային ու ներքին ճնշման ֆոնին Բայդենի վարչակազմը ջանքեր է գործադրում, որպեսզի Իսրայելին համոզի նվազեցնել իր ռազմական գործողությունների ինտենսիվությունը պաղեստինյանանկլավում։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանըքննարկել է այդ հարցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նրապատերազմական կաբինետի անդամների հետ:

Պաշտոնյան հերքել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ-ն միքանի շաբաթ ժամանակահատված է սահմանել Իսրայելի համար՝ իր ռազմարշավըդադարեցնելու համար: Նա ասել է, որ Իսրայելի ռազմական կաբինետը տեղեկացրել էԱՄՆ-ին հնարավոր ժամկետների մասին:

«Իսրայելի իրավունքն է գնալ այն առաջնորդների հետևից, որոնք ծրագրել և իրականացրելեն հոկտեմբերի 7-ի հարձակումները»,- ասել է նա։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից ներխուժել ենմոտակա իսրայելական քաղաքներ՝ սպանելով 1200 մարդու և ավելի քան 200 պատանդվերցնելով։ Գազայի առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ասում են, որ Իսրայելիռազմական պատասխանը հանգեցրել է առնվազն 2 միլիոն մարդու տեղահանմանը և ավելիքան 18000-ի սպանությանը՝ տասնամյակներ շարունակվող իսրայելա-պաղեստինյանհակամարտության ամենաարյունալի արշավում:

Կայունություն Արևմտյան ափում

Սալիվանը պատրաստվում է մեկնել Ռամալլա՝ հանդիպելու Պաղեստինի ինքնավարությաննախագահ Մահմուդ Աբասի հետ: Հանդիպման ընթացքում նա կքննարկի Հորդանան գետիԱրևմտյան ափին կայունության ապահովման հարցը, որտեղ իսրայելցի վերաբնակիչներիկողմից բռնությունը պաղեստինցիների նկատմամբ սրվել է հոկտեմբերի 7-ից հետո:

Բայդենը և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ Իսրայելըպետք է գործի նրանց կանգնեցնելու համար: ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ է սահմանելբռնության որոշ հեղինակների նկատմամբ։

Սալիվանը նաև կկենտրոնանա Գազայի ապագայի վրա, երբ հակամարտությունն ավարտվի: Վարչակազմը ցանկանում է, որ ափամերձ գոտին կառավարվի պաղեստինցիների կողմից ևչվերագրավվի Իսրայելի կողմից։

«Դա պաղեստինյան հող է, այն պետք է լինի Պաղեստինի կառավարման ներքո»,- ասել էպաշտոնյան:

Քննարկվող գաղափարներից մեկը Գազայի հատվածում անվտանգության ուժերիտեղակայումն է: Բայդենի վարչակազմը կարծում է, որ նման ուժը կարող է ապահովությունստեղծել։ Սակայն անհասկանալի է, թե Իսրայելը կընդունի՞ այդ գաղափարը:

Իսրայելի ռազմական կաբինետի անդամ Բեննի Գանցը հինգշաբթի ասաց, որ Իսրայելըվճռական է Գազայում անվտանգության ամբողջական հսկողություն պահպանելու հարցում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով