Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:21 15-12-2023

Իմ ապրելու վերջին տեղը Կառավարության շենքի բակում է․ Ֆիրդուսիի բնակիչ

«1983 թվականի ապրիլի 17-ից բնակվում ենք Հանրապետության նրբանցք տուն հասցեում։ Ինչ-ինչ պատճառներով չենք դարձել տան սեփականատերը և հիմա, «ԷԼԻՏ» Գուպը՝ ով առել է մեր տարածքը մեզ ստիպում են դուրս գալ տանից, իսկ մենք գնալու տեղ չունենք։ Հիմա էլ նրանք ներկայացրել են ոստիկանություն, գործեր են հարուցում, որ մենք տանից դուրս գանք։ Իմ ապրելու վերջին տեղը Կառավարության շենքի բակում է», - այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Մարիամ Սարգսյանը։

Նա պատմեց, որ դեռևս տարիներ առաջ իրեն և ընտանիքի անդամներին նախկին սեփականատերը 2 անգամ գրանցումից հանել է, սակայն նրանք կրկին գրանցվել են։

«Նախկին սեփականատիրոջն ասում եմ՝ ինչո՞ւ ես տունն արել քո անունով, ասում է՝տունդ վերցրու գնա, հողը իմն է։ 9 հոգով բնակվում ենք այդ հասցեում, որից մեկը 1 տարեան թոռնիկս է, ոստիկանությունից եկել մեզ հրամայում էին, որ տանից դուրս գանք, երեխաներին էլ առաջարկում էին տանել խնամքի կենտրոն»։
Կինն ասաց, որ դեռևս 2012 թվականին, երբ խոսվել է թաղամասը քանդելու մասին ինքը հարցրել է, թե ի՞նչ է լինելու գրանցվածների հարցը, պատասխանել են, որ իրենց հարցը լուծված է, և պետք չէ անհանգաստանալ, սակայն հիմա կանգնել են փաստի առաջ։

Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին ՀՀ կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ