Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 17:35 24-05-2023

Հուսով ենք՝ հարուստ մարդիկ չեն գալու, հարյուրավոր ընտանիքներից խլեն իրենց գույքը և վտարեն դուրս․ Ֆիրդուսիի բնակիչ

Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Ֆիրդուսիի և 33-րդ թաղամասի բնակիչները։

Ֆիրդուսիի բնակիչներին այդպես էլ չհաջողվեց հանդիպել վարչապետին։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դուրս գալով ԱԺ-ից, մոտեցավ բնակիչներին և խոստացավ 1-2 օրվա ընթացքում ընդունել և լսել նրանց բողոքները։

Ֆիրդուսիի բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում ասաց․ «Ալեն Սիմոնյանը խոստացավ՝ 1-2 օրվա ընթացքում մեզ ընդունելու է, որ հասկանա մեր խնդիրները և խոստացավ, որ անձամբ հիմա վարչապետին տեղեկացնելու է մեր պահանջները։ Նաև խոստացավ, որ 15 կետից բաղկացած հարցաշարին կծանոթանա և կփոխանցի վարչապետին։ Սպասենք, թե ինչ պատասխան կլինի»։

Oragir.News-ի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն, պատասխանեց. «Ակնկալում ենք հանդիպում, կարծում ենք՝ ուշ թե շուտ պիտի արդարությունը վերականգնվի, որ 1, 2, 3 հարուստ մարդիկ չեն գալու, հարյուրավոր ընտանիքներից խլեն իրենց գույքը և վտարեն դուրս»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ