Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:20 15-12-2023

Պարո՛ն Նիկոլ , հրավիրիր՝ բոլոր կեղծիքների մասին պատմեմ. Ֆիրդուսիի բնակիչ

Գնալով ավելի ենք համոզվում, որ դատարաններն ուղղորդված են և անօրինական դատավարություններ են անում։ Ոչ միայն մեր հասցեի հետ է կապված դատական պրոցեսը, այլ տարածքում մնացած 40 ընտանիքի, ովքեր պայմանագիր չեն կապել կառավարության ու ներդրողների հետ ու բոլորի գործերը դատարաններում են։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ֆիրդուսիի բնակիչներից մեկը։

«Սեպտեմբերի 20-ի դեպքերից հետո կադաստրով օրինական ճանապարհով, որ մեր մուտքը Հանրապետության նրբանցքից է, դրեցին, միանշանակ փակեցին ու առանց զգուշացնելու սկսեցին հիմքը փորել։ Երբ ոստիկանների, քաղաքապետարանի ներկայացուցիչների ու լրագրողների հրավիրեցինք, լրագրողներին ասացին սա մեր տարածքն է, խնդրում ենք դուրս գալ։ Ես մեր թղթերն եմ ներկայացնում, ասում եմ 1967 թվականից էստեղ ենք ապրում, սա մեր ճանապարհն է, ասում է այլընտրանքային ճանապարհ ունեք դուք Ֆիրդուսիից»,- ասաց է նա՝ հավելելով, որ մատնացույց են անում ՖԻրդուսիի ճանապարհը, բայց այն նույնպես վաճառել են, ու այնտեղ էլ է շինարարություն։


Հիշեցնենք, որ դեռ 2015 թվականին ՀՀ կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել Ֆիրդուսի թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ