copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:03 14-12-2023

Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է արտահերթ ընտրությունների. նոր թեզ է շրջանառվում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվորեն նոր թեզ է շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի վերջնական հանձնումից հետո ստեղծված այս լարվածությունը թոթափելու նոր տարբերակ է մտածել՝ գնալ արտահերթ ընտրությունների: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը որոշել է միանգամից մի քանի հարց լուծել. նախ՝ չնայած առկա մեծ դժգոհություններին՝ նա եւս մեկ անգամ կլեգիտիմացնի, կերկարաձգի իր իշխանությունը, ինչպես նաեւ խորհրդարան կբերի ՔՊ-ի սատելիտ քաղաքական ուժերին, ինչպես, օրինակ, «Հանրապետություն», ԼՀԿ, որոնք ավելորդ խոչընդոտներ չեն ստեղծի իր համար:

Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների գնալու մտադրությունը հաստատում է նաեւ այն, որ վերջին շրջանում նա հաճախակի է հանդիպում կուսակցության վարչության, ինչպես նաեւ մարզային ակտիվի հետ, որպեսզի, նախ, տրամադրություններ ստուգի, բացի սա, քննարկի արտահերթ ընտրությունների գնալու հարցը: Ավելին՝ ՔՊ-ն արտահերթ ընտրությունների գնալուց առաջ որոշել է ամրապնդել իր դիրքերը՝ ազատվելով ընդդիմադիր համայնքապետերից, որոնք կարող են հետագայում խոչընդոտ հանդիսանալ իրենց համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանից հետաքրքրվել է՝ արդյոք կուսակցությունում քննարկում կա արտահերթ ընտրությունների մասով. «ՔՊ-ն արտահերթ ընտրությունների այս պահին չի պատրաստվում, մենք պարզապես ինստիտուցիոնալ կուսակցաշինության գործընթաց ենք սկսել: Վարչության նախագահն էլ վարչության անդամների հետ պարբերաբար այցելում են մարզեր, տարբեր ձեւաչափերով շփումներ են ունենում տարածքային խորհուրդների, կառույցների եւ կուսակցականների հետ: Դրանով եւ՛ գաղափարաբանական հարցեր ենք շոշափում, եւ՛ ուղիղ կապ ենք պահպանում վարչության եւ կուսակցականների միջեւ, ինչպես նաեւ կուսակցաշինության գործընթացի շրջանակներում գաղափարական արժեհամակարգային բաղադրիչն ենք ամրացնում մեր կուսակցությունում: Արտահերթ ընտրությունների գնալու հարց չի քննարկվում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից