copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:10 12-12-2023

Արցախի ղեկավարության գործով Ադրբեջանում հատուկ քննչական խումբ կստեղծվի

Բաքվում ապօրինի կերպով պահվող Արցախի ղեկավարության գործով կստեղծվի հատուկ քննչական խումբ: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։

Ադրբեջանի գլխավոր դատախազը պնդել է, որ բոլոր քննչական գործողություններն իրականացվում են Ադրբեջանի օրենսդրությանը և միջազգային կոնվենցիաներին համապատասխան:

«Ադրբեջանի ժողովուրդն ամբողջությամբ կտեղեկացվի այս հետաքննության ընթացքի և դրա արդյունքների մասին։ Մենք դա կապահովենք։ Նախաքննությունն ավարտելուց հետո գործը կուղարկվի դատարան»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Արցախի բռնի տեղահանությունից հետո, ձերբակալվել և Բաքու են տեղափոխվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, իսկ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն ինքնակամ էր ներկայացել Շուշի և հանձնվել ադրբեջանցիներին։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ