copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:25 02-11-2024

Մայրն ու 4 անչափահաս երեխաները քնած են եղել․ մանրամասներ` Լոռիում բռնկված հրդեհից

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ժամը 04:58-ին, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Աքորի գյուղի տներից մեկում։

Oragir.News-ի հետ զրույցում Աքորիի վարչական ղեկավար Սիմոնյան Հրահատը նշեց, որ պատճառը դեռ հաստատված չէ։

«Գիշերը 4։30 է հրդեհը բռնկվել։ Ոչ ոք չգիտի ինչից է բռնկվել։ Մեկն ասում է՝ վառարանից է, մյուսն ասում է՝ էլեկտրականությունից է։ Ոստիկանությունը պիտի պարզի»,- ասաց նա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ հրդեհի հետևանքով տան բնակիչները չեն տուժել։

«Փառք Աստծո երեխեքին բան չի եղել։ Քնած են եղել։ Տանը եղել են մայրն ու 4 անչափահաս, փոքր երեխաները։ Մայրը տեսել է ծուխ է, երեխաներին արթնացրել է, դուրս է հանել»,- պատմեց նա։

Ըստ Սիմոնյանի՝ ընտանիքը հրդեհի հետևանքով բավականին մեծ վնաս է կրել։ «3 հարկանի տուն է, իրենք երկրորդ հարկում են բնակվել, տակը նկուղ է։ Հրդեհը եղել ա այդ մասում, որտեղ բնակվում են։ Իրենց ապրելու սենյակները, տանիքն ամբողջությամբ այրվել է»,- նշեց վարչական ղեկավարը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում