copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:50 11-12-2023

Զզվեցինք արդեն․ ArCa համակարգը կրկին խափանվել է

Բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ ArCa համակարգի հետ կապված խնդիրներ կան, և որ չեն կարողանում գործարքներ կատարել։

«Կեսօրից հետո ոչ մի գործարք չի լինում կատարել։ Փորձեցի բանկային հավելվածով գործարք կատարել, բայց պատուհան է բացվում, որտեղ նշված է․

«Հարգելի հաճախորդ, տեղեկացնում ենք, որ ArCa ընկերության համակարգում առկա տեխնիկական խնդիրների պատճառով Ձեր հաշիվների մնացորդները հնարավոր է սխալ արտացոլվեն։ Մասնագետներն աշխատում են խնդրի կարգավորման ուղղությամբ։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը»։



Եթե սա առաջին դեպքը լիներ, ձայն չէինք հանի, բայց խնդիրը միշտ առկա է, զզվեցինք արդեն»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց ArCa ընկերության աշխատակցի հետ, վերջինս խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Հարցին՝ ճի՞շտ են շրջանառվող այն տեղեկությունները, որ համակարգի խափանումը պայմանավորված է ադրբեջանական հաքերային հարձակումներով, ArCa ընկերության աշխատակիցը պատասխանեց, որ առաջին անգամ է նման բան լսում․

«Նման ինֆորմացիա չունենք, առաջին անգամ եմ լսում»։

Նշենք, որ վերջին շրջանում ArCa համակարգում խափանումները մշտական բնույթ են կրում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը