copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:30 09-12-2023

Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի, գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է․ «Այսօր Կիրանցի նոր կառուցվող դպրոցում էի։ Գյուղը երբեք դպրոցի շենք չի ունեցել։ Ավագ դասարանների երեխաները հինգ-տաս կմ հեռու են գնացել, որ կրթությունը շարունակելու հնարավորություն ունենան։ Գարնանը դպրոցի նոր շենքը պատրաստ կլինի՝ ընդունելու սովորողներին։

- Գյուղի կենտրոնը տեղափոխվելու է էստեղ, - ասում են մեզ։

Կիրանցը Տավուշի մարզում է։ Երրորդ տարին է՝ նոր չափորոշիչն են փորձարկում։ Այս տարի չորրորդ դասարանում քննություն չեն ունենալու, որովհետև երկրորդ դասարանից սկսած՝ միավորներ չեն նշանակել, բնութագրելու են երեխաներին։ Իններորդ դասարանում պատմության և գրականության քննությունների փոխարեն համադրված հետազոտական աշխատանք են ներկայացնելու, անգիրի փոխարեն, բնագիտական առարկաներն էլ կարող են ընտրել՝ թեստ, թե նախագծային աշխատանք։

Միջավայրն ու բովանդակությունը փոխելու են մեր երեխաների կրթության որակը։ Դժվար, բայց հաստատապես»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ