Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 18:30 08-12-2023

Աշխատում են՝ պետք է հարկ մուծեն․ քաղաքացիները՝ առցանց տաքսիների մասին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Ազգային ժողովում ներկայացրել է նախագիծ, որով 2024 թվականից օնլայն տաքսիներով երթևեկությունը Հայաստանում կհարկվի։ Խորհրդարանն ընդունել է օրինագիծ, ըստ որի՝ Հայաստանում առցանց տաքսիներով երթևեկության համար կսահմանվի պետական տուրք, որը տարբեր կլինի կանխիկ և անկանխիկ վճարման դեպքում։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ իրենց կարծիքով՝ առցանց տաքսիների հարկվելը դրակա՞ն որոշում է։

«Աշխատում է, ուրեմն պետք է հարկ տա, մենք էլ ենք տալիս, բոլորն էլ պետք է տան։ Համ ուզում են զենք ուենանք, համ հարուստ երկիր լինենք»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մի տղամարդ էլ ասաց, որ սխալ որոշում է, քանի որ տաքսու վարորդները մի կերպ են հացի գումար վաստակում։ Մեզ հանդիպած տաքսու վարորդներից մեկն էլ այսպես պատասխանեց․ «Սա անկանխատեսելի գործ է, ստաբիլ չէ, կարող է մի օր ոչ մի բան էլ չաշխատես»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի