Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:25 08-12-2023

Իշխանությունը զավթելուց հետո Ալավերդիում մեծ թվով ոստիկաններ են կենտրոնացվել

Ալավերդիում քաղաքային իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ականներն անհանգիստ են, ինչի մասին վկայում է այն հանգամանքը, որ առ այս պահը հազարավոր ոստիկաններ շարունակում են մնալ քաղաքում։

Մեր տեղեկություններով՝ տեղի բնակիչները ոչ մի պարագայում չեն պատրաստվում հաշտվել, որ իշխանություններն արհամարհել են իրենց կատարած ընտրությունը և քաղաքապետի պաշտոնում սեփական թեկնածուին նշանակել՝ հերթական համայքում ուզորպացնելով իշխանությունը։ Մասնավորապես Ալավերդու բնակիչները պահանջում են, որ իշխանությունները կրճատեն ավագանու լիազորությունների ժամկետը և քաղաքում արտահերթ ընտրություններ անցկացվեն։

Ավելին՝ Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով օրերս տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացը։ Հայցում հիմնավորել են, որ գործընթացն անօրինական է, ՔՊ-ն, ըստ ՏԻՄ օրենքի, չուներ նման իրավունք։ Իսկ առաջիկայում էլ պատրաստվում է դիմել դատախազություն, ոստիկանություն` ՔՊ-ականների «խուլիգանական» գործողությունների դեմ հաղորդում ներկայացնելով։

Այսպիսով ստացվում է, որ ՔՊ-ն սեփական ժողովրդավարության բաստիոնում, որտեղ իր թուրն աջ ու ձախ կտրում է, այնքան էլ իրեն ապահով չի զգում, և իրեն անվտանգ է զգում միայն ոստիկանական պատնեշներից այն կողմ։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում