copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:12 08-12-2023

Երեկվանից Ալավերդու մատույցներում ոստիկանական զորքեր են կուտակվել. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանը նախօրեին դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելով օրերս տեղի ունեցած իմպիչմենթի գործընթացը։ Հայցում հիմնավորել են, որ գործընթացն անօրինական է, ՔՊ-ն, ըստ ՏԻՄ օրենքի, չուներ նման իրավունք։ Իսկ առաջիկայում էլ պատրաստվում է դիմել դատախազություն, ոստիկանություն` ՔՊ-ականների «խուլիգանական» գործողությունների դեմ հաղորդում ներկայացնելով։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն երկու օր առաջ ոստիկանական տասնյակ աշխատակիցների գործուն աջակցությամբ անվստահություն ներկայացրեց «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով ընտրված համայնքապետ Արկադի Թամազյանին։

Սակայն իշխանությունը զավթելուց հետո ՔՊ-ական ավագանու անդամների իզնութոզը չի երեւում համայնքապետարանում: Իսկ այսօր, ըստ օրենքի, պետք է տեղի ունենա ՔՊ «ընտրված» համայնքապետ Դավիթ Ղումաշյանի երդմնակալությունը։ Երեկվանից ոստիկանական զորքեր են տեղակայել Ալավերդու մատույցներում, որ ապօրինաբար ընտրվածին պաշտպանեն իր ընտրողներից: Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Թամազյանն իր աջակիցներին խնդրել է, որ բողոքի ակցիա չիրականացնեն` չի ուզում մարդկանց հարվածի տակ դնել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ