copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:31 07-12-2023

ՔՊ-ին փորձել են ճնշել, բայց հանդիպել են հաստ պատի. Արթուր Հովհաննիսյան

ԱԺ-ն շարունակում է քննարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը: Թեկնածուն հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանն է:

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՀայկուհիՀարությունյանի երեկվա ճեպազրույցին, նշեց, որ ԿԿՀ անդամի թեկնածուից խորապես հիասթափված է։

Խոսելով Հայկուհի Հարությունյանի հետ փակ հանդիպումից` Հովհաննիսյանը նշեց, որ արտահոսք է եղել այդ հանդիպումից:

«Ֆեյսբուքյան գրառումների միջոցով ՔՊ-ին ճնշելն անհնար է, այլ գործիքներով են ռեալ կյանքում փորձել ճնշել մեզ ու հանդիպել են շատ հաստ ու անանցանելի պատի»,- ասաց նա:

ՔՊ-ականը հայտարարեց, թե այսուհետ պետք չէ փորձել ասել տեքստեր, որոնք նմանվում են անարգանքի:

«Այդ դեպքում դուք արժանանալու եք համապատասխան վերաբերմունքի»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ականները հրավիրել են դռնփակ հանդիպման և ճնշումներ գործադրել նրա վրա:

Նա երեկ չհերքեց, որ հանդիպել է ՔՊ-ականներին, բայց ճնշուների մասին հարցը շրջանցեց:

Ամենից շատ դիտված

15:58 Արդեն հարսի շորն եմ ընտրում. երգչուհի Դիանա Հարությունյանը նորություն է հայտնել
17:11 Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը, շնորհավորել է կնոջ՝ Թամարա Պետրոսյանի ծննդյան տարեդարձը
15:02 Երևանում անվերահսկելի տեղադրված շլագբաումները՝ քաղաքային անարխիայի սպառնալիք
15:42 Մի վախեցիր, արի Կիլիկիա. Գերմանիայից ժամանած ինֆլուենսերը հարց պարզելու է հրավիրել Հայկ Մկրտչյանին
14:02 Սաշա Կատվալյանը և կինը «թքած ունեն» ԿԿՀ վրա
19:43 Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան
20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
16:21 Նոր Հաճընում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կա երկու զոհ, մեկ վիրավոր
09:19 Մոսկվայի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի մասշտաբային հարձակման